Իրանը պատրաստ է Իրաքին հատկացնել Scud տիպի 100 հրթիռ՝ ԻՊ-ի դեմ պայքարում կիրառելու համար. աղբյուր

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է Իրաքին տրամադրել «երկիր-երկիր» դասի Scud տիպի 100 հրթիռ՝ օգտագործելու համար ԻՊ-ի զինյալներից Անբար նահանգի կենտրոն Ռամադի քաղաքն ազատագրելուն միտված ռազմական կամպանիայում:

Այս մասին հեռուստաալիքին հայտնել են նրա իրազեկ աղբյուրները, որոնց համաձայն՝ այդ հարցը քննարկվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, ուր հանդիպել են Ռամադիի համար մարտերին մասնակցող իրաքյան աշխարհազորի ներկայացուցիչներն ու Իրանի հետախուզության բարձրաստիճան սպաները:

Հաղորդվում է, որ իրանցի զինվորականներն արդեն մշակել են կոնկրետ երթուղի՝ Անբար նահանգի սահման հրթիռներ հասցնելու համար: Դա պետք է իրականացվի Անբարին սահմանակից Քերբելա նահանգի միջոցով:

Թեհրանի ներկայացուցիչները պատրաստ են հրթիռների մատակարարումները սկսել ամենամոտ ժամանակներս: ԻՊ-ը ներկայումս վերահսկում է Իրաքի տարածքի 1/3-ը, իսկ Անբար նահանգում՝ տարածքի 80 տոկոսը: Անբար նահանգի վարչական կենտրոն Ռամադիի կորստից հետո իրաքյան իշխանությունների վերահսկողության տակ է մնացել նահանգի 41 քաղաքից միայն 5-ը:

Տեսանյութեր

Լրահոս