Տիգրան Սարգսյանը 1 մլն դոլարի տոկոսով փող է տվել. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին վարչապետ, 2014 թվականի հունիսին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը նախորդ տարի 550 հազար դոլարի չափով տոկոսով փող է տվել՝ այդպիսով, իր փոխառությունների չափը հասցնելով 1 մլն դոլարի: Դեսպանի հայտարարագրած դրամական միջոցներն, ի տարբերություն փոխառության, խղճուկ թիվ են կազմում՝ 2,5 մլն դրամ: Տիգրան Սարգսյանի՝ դեսպանի կես տարվա աշխատավարձը կազմել է 26 հազար 124 ամերիկյան դոլար: Սարգսյանը մոտ 30 մլն դրամի չափով եկամուտներ է ունեցել փոխառություններից ստացված տոկոսներից:

Դեսպանի կինը՝ Գոհար Սարգսյանը, նախորդ տարի 12,3 մլն դրամ արժեքով առանձնատուն և 70 հազար դոլար արժեքով «BMW X5 X35D» մակնիշի ավտոմեքենա է գնել: Տիկին Սարգսյանը, իր հերթին, 12 հազար 85 դոլարի չափով տոկոսով փող է տվել՝ իր փոխառությունները հասցնելով 161 հազար 960 դոլարի: Նա հայտարարագրել է 30 հազար դոլարի չափով դրամական միջոցներ»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս