Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալներն Իրաքում մահապատժի են ենթարկել 300 եզդի գերիների

ВВС-ի փոխանցմամբ` «Իսլամական պետության» զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքից արևմուտք ընկած շրջանում մահապատժի են ենթարկել 300 եզդի գերիների: Այս մասին նշված է եզդիական Առաջընթացի կուսակցության տարածած հայտարարությունում:

Վերջինս հայտարարել է, որ հայտնի չէ, թե ինչպես են սպանվել նրանք և ինչու է դա տեղի ունեցել հենց հիմա: Իրաքի փոխնախագահ Ուսամա ալ-Նուջաիֆին մահապատիժը որակել է «սարսափելի ու բարբարոսական»:

Նախորդ տարվա ընթացքում իսլամականները գերեվարել են մոտ հազար եզդու: Տարբեր գնահատականներով` մի քանի հարյուր եզդի սպանվել է գերության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս