Բաժիններ՝

Դեռ չի պատրաստվում «նորմանդական քառյակի» նոր հանդիպում. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում «նորմանդական քառյակի» նոր հանդիպում:

Պեսկովի խոսքերով՝ ներկայումս գործընթացը կենտրոնացած է աշխատանքային խմբերի մակարդակի վրա: Պեսկովը հավելել է, որ ստեղծվում են տարբեր ուղղություններով աշխատանքային խմբեր, և որ փորձագետները ներկայումս կենտրոնացած են դրա վրա.

«Ինչ վերաբերվում է բարձր մակարդակին, ապա այս հարցում դեռ ասելու բան չկա»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև մինսկյան պայմանավորվածությունների հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս