Բաժիններ՝

Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը պետական այցով գտնվում է Սերբիայում, հայտարարել է, որ սատարում է Սերբիայի տարածքային ամբողջականությանը Կոսովոյի խնդրի շուրջ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին նա ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ։

Իր հերթին Սերբիայի ղեկավարը հայտնել է, որ «իրենց մոտ որևէ խնդիր չի առաջանում, երբ հարցնում են Թայվանի մասին»։

«Մեր պատասխանները շատ պարզ են և համապատասխանում են Չինաստանի քաղաքականության և միջազգային իրավունքի սկզբունքներին», – ասել է նա։

Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վուչիչը հայտնել էր, որ «Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում ոչ մի կասկած չկա»։

Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել նոր դարաշրջանում երկու երկրների միջև ընդհանուր ապագային միտված համայնք կառուցելու շուրջ։ Ըստ Xinhua գործակալության՝ Սերբիան առաջին եվրոպական երկիրն է, որը նման համայնք է կառուցում Չինաստանի հետ։

Համատեղ հայտարարության մեջ երկու երկրները նաև որոշել են խորացնել Չինաստան-Սերբիա համապարփակ ռազմավարական գործընկերությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031