Բաժիններ՝

Ավստրալիան ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում 300 զինծառայող կուղարկի Իրաք

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիան «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրաքի զորքերին մարզելու համար ԱՄՆ-ի խնդրանքով ուղարկելու է 300 զինծառայող: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը:

Նա ընդգծել է, որ Իրաքի վարչապետն աջակցում է իրենց կառավարության այդ որոշմանը, և բացի այդ, այն հանդիսանում է միջազգային դաշինքում Ավստրալիայի պաշտպանական ներդրումը մեծացնելու մասին ԱՄՆ-ի պաշտոնական խնդրանքի պատասխան:

Գործակալության տվյալներով՝ ավստրալացի զինծառայողները կմեկնեն Բաղդադից հյուսիս-արևմուտք ընկած Տաջի քաղաք, ուր արդեն իսկ գտնվում են Նոր Զելանդիայի 140 զինծառայողներ:

Նախորդ տարի Ավստրալիան արդեն իսկ 600 զինծառայող է ուղարկել Իրաք: Նրանցից 400-ը ռազմական ավիացիայի մասնագետներ էին, իսկ 200-ը՝ հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս