Մ. Մելքումյանը՝ Ն.Փաշինյանի նախաձեռնության մասին. «Մենք ի՞նչ անենք, մեր ծրագիրն ընթացքից փոխե՞նք, դա չի տեղավորվում պրոյեկտի մեջ» (տեսանյութ)

Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ՍերժՍարգսյանին իմպիչմենթ հայատարարելու նախաձեռնությանը՝ նշելով, որ դա չի տեղավորվում իրենց պրոյեկտի մեջ.

«Պատկերացրեք, որ դուք շենք եք կառուցում, ունեք ծրագիր, ճարտարապետները հավաքվել են, դիզայներները, կոնստրուկտորները, որ ամրություն են տալիս այդ ապագա կառույցին, և դուք ձեր ծրագրով գնում եք շենքը կառուցելու, ու հանկարծ առաջարկում են, որ այդ կառուցվածքի մեջ մի նոր փոփոխություն կատարվի: Դուք ի՞նչ կանեք: Ո՞նց կարձագանքեք դրան»:

Նա նշեց, որ իրենք շատ վստահ են, որ շատ կառուցողական են. «Մենք չենք գնում ընդդեմի, այլ գնում ենք հանունի, իսկ հանունը դա շինարարաություն է և լուրջ շինարարություն է, և մենք այդ ճանապարհը մեր ծրագրով անցնելու ենք: Այսնքն՝ մենք ի՞նչ անեք, մեր ծրագիրն ընթացքից փոխե՞նք: Դա չի տեղավորվում պրոյեկտի մեջ»:

Մանրամասները տեսանյութում:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս