ԵԽ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամը խոսեց ադրբեջանցի դիվերսանտների ձերբակալության մասին

Նոյեմբերի 3-7-ը Եվրոպայի Խորհրդում ընթացող Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի նիստերից մեկի ժամանակ ԵԽ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամն իր ելույթում մեղադրական տոնայնությամբ խոսեց այս տարվա հուլիսին Ադրբեջանի երեք քաղաքացիների կողմից սահմանը հատելու և նրանց ձերբակալության մասին: Նա նշեց, թե այդ երեք անձինք գտնվել են «ադրբեջանական տարածքում, որն օկուպացված է Հայաստանի կողմից», և հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ պետք է նրանք ձերբակալվեին ու «հայկական խունտան դատի նրանց»:

10804986_838818016162713_1802174793_nԱյս ելույթից անմիջապես հետո ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի միջնորդությամբ հայկական պատվիրակությունը ձայնի իրավունք ստացավ: ՔԴԵԴ-ի սան Արշալույս Մղդեսյանը հանդես եկավ պատասխան ելույթով և հայտարարեց, որ ձայն չէր խնդրի, եթե ադրբեջանցի կոլեգան մեղադրանքներ չհնչեցներ: Նա շեշտեց, որ բարձրացված հարցի վերաբերյալ արդեն տրվել են պաշտոնական պատասխաններ և կարիք չկա կրկին անդարադառնալու դրան:

«Ինչ վերաբերում է կոնֆլիկտին, ապա մենք այստեղ ենք (խմբ. ԵԽ-ում), որպեսզի հանգիստ և կառուցողական քննարկում անցկացնենք՝ առանց ավելորդ էմոցիաների, որ հնչեցվեց ադրբեջանցի կոլեգիայի կողմից: Մենք գտնվում ենք եվրոպական տարածքի վրա, որտեղ ընդունված է բանակցել և որտեղ պետք է հաստատել մարդկային հարաբերություններ ու փոխգործակցություն: Մենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ենք և կոնֆլիկտն այստեղ լուծել, իհարկե, չենք կարող: Մեր խնդիրն է կառուցողական քննարկումներ անցկացնել և ոչ թե հանդես գալ մեղադրանքներով»,- ասաց Ա.Մղդեսյանը:

ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի սանի խոսքն ընդունվեց ծափահարություններով թե՛ նիստի նախագահության և թե՛ ողջ մասնակիցների կողմից: Նիստը նախահագահող եվրոպական մեդիայի մասնագետ Ջիմ Գիբսոնը ՔԴԵԴ պատվիրակության հետ զրույցում նշեց, որ գրեթե ամբողջությամբ համաձայն է հայկական կողմի ելույթի հետ և պատրաստ է ստորագրել ամեն բառի տակ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս