Բաժիններ՝

«Անբան Հուռին» մուլտֆիլմն ավարտին հասցնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել (տեսանյութ)

«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 700.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու և ավարտին հասցնելու նպատակով դրամահավաք է սկսվել Indiegogo միջազգային հարթակում: Այցելելով հետևյալ կայք՝ յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական 1 դոլարից:

«Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տևական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը՝ խնդրելով բոլորին, հնարավորությունների սահմաններում, աջակցել նախագծի կայացմանը:

Ներկայացնում ենք «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին հատվածը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս