Բաժիններ՝

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. հովիվը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանի ատրճանակը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 29-ամյա Սևակ Իսպիրյանը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանության բաժանմունքի ոստիկան Վարդան Գևորգյանի ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գևորգյանը ծառայություն կատարելիս է եղել Ապարանի ջրատարի պահակակետում, երբ Ս. Իսպիրյանը մտել է պահակակետ, թիկունքից հարվածել Վ. Գևորգյանին: Նրանց միջև տեղի է ունեցել քաշքշուկ և այդ պահին Ս. Իսպիրյանը հափշտակել է ատրճանակը և դիմել փախուստի: Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության համապատասխան ծառայություններին և հայտարարվել է տագնապ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս