Արամ Մանուկյան. Ո՞վ է էսքան իշխանություն տալիս ոստիկանապետին, ինքը ի՞նչ գիտի՝ ինչքան մարդ է լինելու հանրահավաքին

Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ-ի 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր վրդովմունքը հայտնեց ՄԻՊ-ին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հայտարարությունների կապակցությամբ, ով հարցազրույցում պնդել է, թե «Գյումրիի Թատերական հրապարակը հոկտեմբերի 8-ին եռյակի հանրահավաքին բազմամարդ չի լինի»:

«Ո՞վ է էսքան իշխանություն տալիս ոստիկանապետին, որ նման հայտարարություններ անի: Ինքը ի՞նչ գիտի՝ ինչքան մարդ է լինելու»,- ասաց Ա. Մանուկյանը:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ինքն իրավունք ունի ստանալ և՛ գրավոր, և՛ բանավոր դիմումներ, և այս հայտարարությունը կընդունի որպես դիմում ու հենց ասօր վարույթ կհարուցվի: Կ.Անդրեասյանն օրինակ բերեց Կոմիտաս 5-ում տեղի ունեցածը, երբ ոստիկանը փորձում էր քաղաքացիական վեճի մասին տալ վեջնական եզրակացություն. «Մենք դա տվել ենք, որ խախտումներից մեկն է: Իմ խորհուրդն է բոլոր պաշտոնյաներին՝ զերծ մնալ սառեցնող բնույթ ունեցող հայտարարություններից: Չի կարելի ոչ միայն խախտել մարդու իրավունքը, այլ նաև նախապես ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդու իրավունքը խախտվի: Դա կոչվում է սառեցնող էֆեկտ»:

Տեսանյութեր

Լրահոս