Բաժիններ՝

Լոնդոնը խաբել է անկախության դեմ քվեարկածներին. Շոտլանդիայի վարչապետ

Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը Լոնդոնին մեղադրել է անկախության հանրաքվեի մասնակիցներին խաբելու մասին, որոնք քվեարկել են Շոտլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միասնության օգտին:

Սալմոնդը հայտարարել է, որ Շոտլանդիայի անկախության դեմ քվեարկածները զայրացած ու հիասթափված են, քանի որ Մեծ Բրիտանիայի երեք հիմնական կուսակցությունները հրաժարվել են տարածաշրջանի լիազորություններն ընդլայնելու մասին իրենց խոստումներից:

Շոտլանդիայի վարչապետը պատմել է, որ տվյալ հարցում տարաձայնությունները սկսվել են հանրաքվեի պաշտոնական արդյունքները հրապարակելուց անմիջապես անց և որ դրանք վերաբերում են Շոտլանդիայի խորհրդարանին նոր լիազորություններ տալու գրաֆիկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս