Բաժիններ՝

Խոշոր ու շղթայական ավտովթար Արծվի արձանի մոտ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, բախվել են Opel Astra մակնիշի 34 DC 797 համարանիշի, Opel Astra մակնիշի 33 ՍT 684 համարանիշի և Газ 27 05 մակնիշի 19 31 Լ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է թիվ 43 երթուղին, կողաշրջվել է:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս