Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Գագիկ Ծառուկյանը հեռացավ սեղանի մոտից (տեսանյութ, լուսանկարներ)
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված եկեղեցու օծման արարողությունը:
Արարողության ավարտին Գագիկ Ծառուկյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն մոտեցան եկեղեցու բակում բացված սեղաններին, վերջինս օրհնեց այն, որից հետո Ծառուկյանը հյուրերի հետ մեկ գավաթ գինի խմեց ու հեռացավ:
Գագիկ Ծառուկյանի հեռանալուն պես բազմահազար ժողովուրդը պարզապես գրոհ կազմակերպեց դեպի սեղանները: Տպավորությունն այնպիսին էր, որ նրանցից շատերն ամիսներով հաց չէին կերել: Մանրամասները 168.am-ի լուսանկարներում և տեսանյութում: