
Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացավ Ազատության հրապարակից (լուսանկարներ)

Փետրվարի 20-ին մեկնարկած հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանին դիմավորելու և իշխանության փոխանցման արարողությունը կազմակերպելու նպատակով Երևանի Ազատության հրապարակում աջակիցների հետ մնացած նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց նոր հայտարարեց, որ մի քանի ժամով թողնում է Ազատության հրապարակը, քանի որ պետք է եղբորը ճանապարհի։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նաև կոչ արեց իր աջակիցներին հավաքվել վաղը ժամը 1-ին Ազատության հրապարակում։