Բաժիններ՝

Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տիգրանաշենի ոլորանները (Մ-2) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Ֆանտան-Ջրաբեր, Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզում (բացի Մեղրի և Սիսիան քաղաքներից), Նոյեմբերյան քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ֆանտան-Ջրաբեր, Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհներին բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս