
️ Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու են փողոցները սառցակալած․ Արթուր Չախոյան

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե կոռուպցիա չկա, ապա խնդրում եմ ինձ ասեք՝ թե ինչ գործ ունի մասնավորի մոտ քաղաքացիի հարկերով գնված ձյուն մաքրող և ԱՂ ցանող համայնքային ավտոմեքենան, երբ նա պետք է Երևանի սառցակալած փողոցներում ձյուն մաքրի և ԱՂ ցանի։
Տարբերակներ՝
Ա) Մասնավորի մոտ մեր հաշվին, լևի գործ են անում՝ ճանապարի ձյունն են մաքրում և ԱՂ ցանում։
Բ) Վարորդի գլխին զենք են պահել ու քշել են տվել ԱՐՄԵՆԱԼ՝ որ ԱՂ գողանան։
Գ) Դարպաս բացող պահակը վարորդի հարևանն է՝ նա քշել էր մոտը թեյ խմելու։
Դ) Վարորդի աչքը ղեկին կպել էր, և շատ պատահական քշել էր ԱՐՄԵՆԱԼ։
️ Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու փողոցները սառցակալած են… սրանք ոչ թե ժողովրդի մասին են մտածում, այլ իրենց ջեբերի մասին են մտածում։