Ոչ մրցակցային ընտրություններ

«Այս ընտրությունների հետ կապված` կա մի շատ կարևոր ասպեկտ. այն մրցակցային չէ, Սարգսյանը կվերընտրվի, սակայն թեկնածուների միջև մրցակցության պակասը նշանակում է, որ ընտրական գործընթացն ինքնին պետք է ավելի ազատ և արդար լինի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Այլ խոսքերով ասած` թեկնածուների միջև մրցակցության պակասը պարտավորեցնում է ավելի բարձր ստանդարտներ հենց ընտրության գործընթացում: Այդ իսկ պատճառով, թեպետ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի, այն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ ընտրությունն ինքը պետք է շատ ավելի որակյալ լինի»,- նշել է նա:

Ըստ Կիրակոսյանի` այս ընտրություններն ունեն նաև մեկ այլ, նոր ասպեկտ. փորձագետի կարծիքով` Սերժ Սարգսյանը հավանաբար կվերընտրվի երկրորդ անգամ, բայց սա, ըստ էության, կլինի նրա առաջին նախագահությունը, ոչ թե երկրորդ, որովհետև, իր կարծիքով, նրա ամբողջ առաջին ժամկետը ծախսվեց 2008 թ. հետընտրական ճգնաժամի հետևանքները վերացնելու վրա, վաստակելու այն լեգիտիմությունը, որը նրան պակասում էր սկզբում, և Մարտի մեկից և Ռոբերտ Քոչարյանից իրեն առանձնացնելու վրա:

«168 ԺԱՄ»

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս