Ucom-ը ապրիլի 15-ից հունիսի 30-ը Unity բոլոր սակագնային պլաններում 100 Մբ/վ-ով առանց հավելյալ վճարի բարձրացրել է տան ինտերնետի արագությունը՝ հնարավորություն տալով բաժանորդներին իրական օգտագործման պայմաններում լիարժեք զգալու Հայաստանի լավագույն ֆիքսված ցանցի առավելությունները։
Այսօր թվային ծառայությունները դարձել են տան առօրյայի անբաժանելի մասը՝ ստեղծելով հարմարավետ և նոր հնարավորություններով միջավայր։ Այս համատեքստում Ucom-ը ներկայացնում է Unity փաթեթները, որոնք միավորում են տան ինտերնետը, հեռուստատեսությունն ու շարժական կապը` մեկ միասնական առաջարկում։