Անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանը հրապարակել է «Post Nikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար» հոդվածը։ Երևի բնական է, որ նման բարդ հարցադրումներն արվում են նման պայմաններում. մի բանտում հեղինակն է, մյուսում՝ հայրենիքի մի հատվածը, իսկ լայն հասարակությունը մոտավորապես ռազմագերու կարգավիճակում է։