Այդ շարքում առաջնային է Բաքվում մեկնարկած COP29 համաժողովը և Ալիևի ռազմատենչ հռետորիկայի նոր դրսևորումները, հատկապես՝ Հայաստանի էկոլոգիական անվտանգության թեմայով Ալիևի սպառնալիքները, բյուջետային քննարկումների ժամանակ Փաշինյանի հակապետական հայտարարությունները, և այլն։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ՝ COP29 համաժողովը, մինչև այս պահը ՀՀ իշխանությունները չեն հայտարարել՝ մասնակցելո՞ւ են համաժողովին, թե՞ ոչ։