Մարտի 4-ին տեղեկություն էր ստացվել, որ Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռը, որը հատել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքը և ուղղվել է դեպի Թուրքիայի օդային տարածք, ոչնչացվել է նրա օդային տարածքում՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային ուժերի կողմից։
Վերջին շաբաթների ընթացքում Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ ԱՄՆ-ի ուղիղ միջամտությամբ հարվածներ հասցվեցին Իրանի մի շարք ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին, ներառյալ՝ միջուկային հետազոտությունների ու վերամշակման խոշոր կենտրոններին։ Իսրայելը և ԱՄՆ-ը իրենց առջև խնդիր էին դրել կասեցնել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը, թույլ չտալ, որ Թեհրանը մոտենա միջուկային զենքի արտադրության հնարավորության շեմին։