Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, թե Խաղաղության պայմանագիրն ամբողջապես համապատասխանելու է ՀՀ շահերին:
Հոկտեմբերի 30-ին ԱԺ հանձնաժողովներում ՀՀ 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձել է ապացուցել Ադրբեջանի՝ իր ճանաչած տարածքային ամբողջականության 86.600 քկմ-ի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության 28.900 քկմ-ի ճշգրտությունը: