Նա վստահեցնում է՝ երբ ստանձնում էին երկրի կառավարման ղեկը, իրենց առջև դրված մեծագույն պարտավորությունը կատարել են` խաղաղության հաստատումը։
«Ամեն րոպե պետք է հասկանանք, որ ՀՀ-ում իշխանափոխությունը Հայաստանի ու մեր պետականության օգտին է լինելու։ Չգիտենք՝ վա՞ղն ինչ է զիջելու, որոնք վերջում մեզ տանելու են վերջնական կործանման։ Երբեմն ինքս շատ եմ քննադատում մեր ժողովրդին, բայց ի՞նչ անի ժողովուրդը, երբ չկա առաջնորդ, նույն այդ ժողովուրդն իր զավակներին տվեց հայրենիքի համար, ի՞նչ անի ժողովուրդը, որին խաբում են։