168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը: Նա նաև շեշտեց՝ Հայաստանը չունի տնտեսության այնպիսի ծավալ, որ կարողանա օգտվել այդ ճանապարհներից, բեռներ տեղափոխել, հետևապես, սխալ է ասել, թե Հայաստանն այդ հորիզոնական ճանապարհների կարիքն ունի։
«Մենք շարունակեցինք կորուստներ ունենալ, իսկ Ադրբեջանը շարունակեց իր պահանջները, և հայ ազգի անվտանգային ճգնաժամն էլ ավելի խորացավ։ Ուզում եմ ամեն հայ ճշգրիտ պատկերացնի մեր անվտանգային վտանգերի ամբողջ մասշտաբը։ Օրինակ՝ Գեղարքունիքում էինք վերջերս, մարդիկ մեզ պատմում էին, որ Սոթքի հանքի՝ Ադրբեջանին մեծ մասով անցնելուց հետո իրենք այսօր ունեն հացի խնդիր, և դա է հենց անվտանգային ճգնաժամի հետևանքը։ Գեղարքունիքում մարդը մեզ ասում էր՝ խնդրում եմ, էդ ինքնիշխանության մասին խոսողներին ասեք՝ Հայաստանի տարածքում զինվորի մարմնի մասունքները դեռ չենք կարողանում բերել և հանձնել ընտանիքին»։