Հայաստանի անկախացումից կամ վերաանկախացումից ի վեր 30 տարի Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ շատ լավ են եղել: Այսինքն, ոչ հայկական կողմի ղեկավարներից, և ոչ էլ Ֆրանսիայի ղեկավարներից է կախված եղել այդ հարաբերությունները, 2 երկրների հարաբերություններն ի սկզբանե սերտ են եղել: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ Ֆրանսիան շատ լավ հարաբերություններ է ունեցել, կամ՝ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ այդ հարաբերությունները չեն փոխվել, նույնն են մնացել: Այնպես որ, Մակրոնի նախագահ չլինելուց հետո Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի:
Բայց հայ-թուրքական, այսպես ասած, բարեկամական հարաբերությունների այս մագլցումը, չեմ կարծում, որ ազդի Ֆրանսիայի վրա, քանի որ Արևմուտքը նման բաները ողջունում է, որ պետք է երկխոսեն, սա արևմտյան քաղաքականություն է: Այլ հարց է, որ իրենց վրայից պատասխանատվությունը մի կողմ են դնելու՝ ասելով, որ երկու երկրներն արդեն խոսում են, հարաբերությունների մեջ են, թող դրանք շարունակվեն: Սա արևմտյան թեզ է, որ իրենց պատասխանատվությունից փախնեն:
Չնայած Ադրբեջան-Ֆրանսիա առերևույթ լարված հարաբերություններին, ֆրանսիական Total ընկերությունը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում, չնայած որ այս տարվա հունիսին Ֆրանսիայի Սենատը երկրի կառավարությանը ներկայացրած իր զեկույցում նշել էր, որ, մասնավորապես, Total Energies-ը պետք է դադարեցնի նոր ծրագրերի իրականացումը և ներդրումներն Ադրբեջանի նավթագազային հատվածում։