Թե ինչո՞ւ են գնացել այս գումարներ, ովքե՞ր են դրանք հանել և ի՞նչ նպատակներով, այլ հարց է։ Բայց փաստ է, որ Հայաստանից տեղի է ունենում ֆինանսական միջոցների ակտիվ արտահոսք։ Եվ դա ամենևին էլ միայն առևտրային նպատակով կատարվող փոխանցումներին չի վերաբերում։ Ակտիվացել են նաև ոչ առևտրային արտահոսքերը, ինչը նշանակում է, որ մարդիկ իրենց գումարները Հայաստանից դուրս են բերում։
Հուլիսին Հայաստանից ֆինանսական միջոցների ահռելի արտահոսք է եղել։ Խոսքը տրանսֆերտների տեսքով ֆիզիկական անձանց միջոցով դուրս գնացած գումարների մասին է, այն էլ՝ բացառապես բանկային համակարգով։