Փետրվարի 13-ին «Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիները՝ Երևանում» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական այցին: Մենք ներկայացրել էինք ադրբեջանական պատվիրակության որոշ անդամների ով լինելը, նրանց հայատյացության աստիճանը:
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական այցն է կազմակերպվել Հայաստան: Այս անգամ նրանք ՀՀ ինքնիշխան տարածք են մտել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով (Տավուշի մարզ, Կիրանց գյուղի մերձակա հատված):
Նոյեմբերի 24-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջան այցելած հայ «քաղհասարակության» ներկայացուցիչներն ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրենց հանդիպումները, քննարկումները, տպավորությունները:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցում նշել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար չկա ֆիքսված ամիս, ամսաթիվ, վայր: Եվ այս համատեքստում նա հերթական անգամ շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը:
Ալիևյան քարոզչամեքենայի ներկայացուցիչները բացառիկ կարևորություն են տվել «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վայրէջքի փաստին Երևանում՝ այն համարելով տարածաշրջանում նոր իրողությունների սիմվոլ, և ոչ թե՝ զուտ տեխնիկական-դիվանագիտական քայլ:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում միշտ են խոսել «Զանգեզուրի միջանցքի» հատուկ ռեժիմով կարգավիճակի մասին, այլ հարց է՝ ադրբեջանական կողմը կարո՞ղ է լիովին ազդել հայ-թուրքական քննարկումների, որոշումների վրա, թե՞ ոչ։