Մատաղը նույնը չէ ինչ Հին Կտակարանի ժամանակաշրջանում հրեական իրականության մեջ կենդանիների զոհաբերությունը: Աղանդավորները, փորձելով մարդկանց տրամադրել Եկեղեցու դեմ, խաբեությամբ ասում են, որ եկեղեցում կենդանիների զոհաբերություն են անում ըստ հրեական սովորության` անտեսելով Քրիստոսի զոհաբերությունը, որից հետո այլևս անհրաժեշտ չեն հինկտակարանյան զոհագործությունները: