Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:
Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց՝ «Օսկար» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
Եվրասիական կինոմրցանակաբաշխությունը, որը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանում 2025 թվականին, «Օսկարի» կրկնօրինակը չէ, և, ի տարբերություն ամերիկյան կինոակադեմիայի, կկենտրոնանա ազգային կինեմատոգրաֆիաների բազմազանության վրա: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։