«Նիկոլ Փաշինյանի վեջը չէ՝ ում նստեցնի: ՔՊ-ի պատգամավորները կարո՞ղ է իր համար ավելի բարդ պրոբլեմ են, քան, ասենք, Սամվել Կարապետյանին կամ Սրբազաններին կալանավորելը, Աշոտյանին 2.5 տարի բանտում պահելը: Նա կհայտարարի, որ ՔՊ պատգամավորները կոռուպցիոներներ են, կամ, ասենք՝ 5 հոգով տեռորիստական ակտ էին որոշել իրականացնել, կտանի կնստացնի, մյուսներին էլ կասեն՝ էս էիք ուզո՞ւմ: Մենք առաջարկում ենք իմպիչմենտի փաթեթ, որը ժողովրդին հնարավորություն կտա գալ և միանալ այս պրոցեսին»:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ու հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն են։
«Փաշինյանի այսօրվա ասածները նորություն չէին, նա բազմիցս տարբեր հարթակներից հայտարարել է, որ Արցախը պետք է ինքը իր խնդիրը լուծի: Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այսօր ասաց, որ Արցախի իշխանությունները պետք է իրենք հասկանան Ադրբեջանի հետ, թե իրենց իրավունքները ինչպես պետք է չոտնահարվեն, ինչպես պետք է ապրեն: Այսինքն՝ նա ձեռքերը լվացել է Արցախից, և դա մեզ համար նորություն չէր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը: