Գարնանը շատերը սկսում են նկատել քթահոսություն, փռշտոց, աչքերի քոր կամ արցունքահոսություն։ Առաջին հայացքից այս նշանները կարող են հիշեցնել սովորական մրսածություն, սակայն երբեմն պատճառը ոչ թե վիրուսն է, այլ ալերգիկ ռինիտը:
Սեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման պատճառն օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի ծաղկափոշին է: