«Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում հաջորդ պահանջն է լինելու։ Արդյունքում՝ Հայաստանին կմնա 10 հազար քառակուսի կմ տարածք՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում»,- խոսքը եզրափակեց քարտեզագիրը։
Շահեն Շահինյանը կարծում է, որ սահմանազատման ու սահմանագծման առաջին պայմանը պետք է լինի երկու կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը, որ այս գործընթացում պետք է բացառվի ուժը և ուժի կիրառման սպառնալիքը։ Հաջորդ պայմանը պետք է լինի այն, որ ադրբեջանական ուժերը լքեն այն տարածքները, որոնք զավթել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Միայն այս երկու պայմանների դեպքում պետք է սկսել բանակցություններ սահմանազատման ու սահմանագծման սկզբունքների վերաբերյալ, քանի որ կողմերը, ի սկզբանե, պետք է համաձայնության գան, թե ինչ սկզբունքներով պետք է իրականացնեն սահմանազատումը։
Ի՞նչ քարտեզներ են դրանք, և դրանցով սահմանազատում իրականացնելը որքանո՞վ է բխում ՀՀ շահից։
Հայաստանի հարևան թշնամի երկիրը հաճախ է քարտեզներում փոփոխություններ կատարում, որոնք անգամ հայտնվում են որոնողական համակարգում: Նման իրավիճակներից խուսափելու, կեղծիքը չեզոքացնելու համար որոշվել է քարտեզագրական կայք (ELMA.am) ստեղծել: