«Տնային կալանքից դուրս գալուց հետո հայտարարել եմ, որ քաղաքական բանտարկյալների ազատության համար իմ ուժերի ներածին չափով պայքարն ինձ համար գերակա ուղղություն է, խղճի հարց է, ոչ թե քաղաքական համոզմունքի, որովհետև Հայաստանում այսօր 30-ից ավելի քաղաքական բանտարկյալներ կան, և նրանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն քաղաքական հայացքների, այլ նաև իրենց համոզմունքների և խղճի համար է նստած: Այստեղ եմ Միքայել Սրբազանին իմ աջակցությունը հայտնելու համար»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են եկեղեցու դեմ վարչախմբի անողոք պայքարի նոր փուլին, տասնյակ քաղաքական բանտարկյալների ու հալածյալների, նախևառաջ՝ Սամվել Կարապետյանի, Միքայել և Բագրատ Սրբազանների դեմ շինծու քրգործերին, Արևմուտքի երեսպաշտ քաղաքականությանը՝ հաջակցություն Փաշինյանի, և այլն։
«Կարեն Անդրեասյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքները»,- սա հատված է օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից:
Երեք ամսից ավելի է, ինչ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի հաստիքը թափուր է, իսկ Նիկոլ Փաշինյանը չի էլ շտապում նշանակում կատարել։ Մամուլում պարբերաբար շրջանառվում են անուններ, սակայն թղթի վրա որոշում չկա, միգուցե դեռ Սերգեյ Ատոմյանին «արժանի» փոխարինող չի գտել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը վերը նշված օրենսդրական նախաձեռնությունը համարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդունված, ապա չեղարկված ծանր վիրավորանքի հոդվածի դուստր օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակը մեկն է՝ հրապարակային կոչի անվան տակ լռեցնել իշխանության հասցեին հնչող քննադատությունը։ Ավելին՝ ոչ միայն լռեցնել, այլ նաև ընդդիմադիր հայացք ունեցողներին տանել կալանավորման՝ընդհուպ մինչև 15 տարով։