«Ես այլ վիճակագրություն ունեմ՝ ՀՀ ամեն 3-րդ քաղաքացի համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլիներ սուս մնային։ Եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, ապա նույն հարցումներով, եթե չեմ սխալվում՝ իր վարկանիշը Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է, թող շարունակի դրանով հպարտանալ»։
«Այո, կարծում եմ՝ այս ամենը նաև կապված է դե ֆակտո իշխանությունների կողմից իրենց վարկանիշի անկման, միաժամանակ այդ անկումը կանգնեցնելու համար ընդդիմախոսներին լռեցնելու փորձերի հետ։ Սա միակ դեպքը չէ, սրանից առաջ լռեցրել էին մարդկանց, որոնք տարբերվող կարծիք էին արտահայտել»,- ընդգծեց Վարուժան Գեղամյանը։
«Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, որովհետև մարդիկ շոկի մեջ են։ Մեր կողմից եղավ հայտարարություն, որով դատապարտում էինք Փաշինյանի հայտարարությունը, մինչ այդ մենք հանդիպում կազմակերպեցինք Գերմանիայում կարևորագույն կառույցների հետ, նաև հայ մտավորականներ էին ներկա, քննարկեցինք այս հարցը։ Մենք՝ որպես սփյուռքում հայկական կառույցների ներկայացուցիչներ, նման բան չէինք տեսել, տասնամյակներ շարունակ պայքարել ենք թուրքական ժխտողականության դեմ, բայց այսօր մենք արդեն քննարկում ենք ՀՀ ղեկավարի ուրացման քաղաքականությունը»,- ասաց Սամվել Լուլուկյանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործնականում օրգանական կապ չունի ժողովրդի, հանրային տրամադրությունների հետ։ Այո, 2021 թվականին նա ստացել է «պողպատյա մանդատ», բայց դրանից հետո սկսել է կատարել այն ստանալու համար իր տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլեր։ Նրա իշխանության լեգիտիմության բացակայության մասին էին վկայում նաև ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից վերջերս հրապարակված հարցումների տվյալները։
168․am-ի տեղեկություններով, այս քրեական գործն ուղիղ կապ ունի այս տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ, և դրա նպատակն է փոխարինել արդեն իսկ պաշտոնապես իշխանության թեկնածու հայտարարված Տիգրան Ավինյանին։