Հայաստանում մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնց եկամուտներն աշխատավարձերով չեն պայմանավորված։ Այդ քաղաքացիներն ապրում են սոցիալական եկամուտների հաշվին, որոնք անգամ համատարած թանկացումների պայմաններում, միշտ չէ, որ իշխանությունները բարեհաճում են ավելացնել։ Եկամուտները չեն ավելացնում, փոխարենը՝ սովոր են հարկերի բարձրացումով անընդհատ ծանրացնել բեռը։
«Պետք չէ՛ լապշա կախել մարդկանց ականջներին․ պարզապես պետք է անկեղծ լինել ու գոնե ասել, որ դրությունը ծանր է, որ ժամանակ չկա,- ամփոփեց տնտեսագետը՝ վստահեցմամբ, որ նման գործարքները գովող փորձագետներն իրականում մասնագիտական հարթակներում բանավեճի պարագայում կխայտառակվեն՝ փաստարկների բացակայության պատճառով,- Միակ փաստարկը երկրի ծանրագույն վիճակն է։ Սա է իրականությունը»։
Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա՝ հատկապես շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկավորման հատվածում, ասում է Կենտրոնական բանկի նախագահը։ Այդ պահանջարկն էլ բերել է վարկերի թանկացման։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կարգադրել է՝ ԱԺ աշխատակազմը կստանա պարգևավճար յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված բարձր անորոշությունների միջավայրում՝ 2022 թ.-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բավականին բնականոն ընթացք:
Քաշաթաղցին այս պահին բնակարանային լուրջ խնդիր ունի, քանի որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սերտիֆիկատներում նշված է, որ բնակարան գնելու համար մինչև 10 մլն դրամ են պատրաստ փոխհատուցել։