Որքան հնարավոր է այս գաղափարի համեմատ վարվեք ձեր բոլոր հարաբերությունների մեջ: Դուք քրիստոնյաներ եք, երբ մեկին սիրում եք՝ սիրեք առավելապես հոգին, ձեզ վարժեցրեք ամեն մարդու մեջ տեսնել այն, ինչը Տերն էր տեսնում, այն ժամանակ ձեր մեջ բույն չի դնի ո՛չ ստորաքարշ մարդահաճությունը նրանց նկատմամբ, որոնք ձեզնից ավելի բարձր են, և ո՛չ զզվելի արհամարհանքը նրանց հանդեպ, որոնք ձեզանից ստորադաս են: Այն ժամանակ դուք հարգած կլինեք ամենքին, քանի որ ամենքի մեջ կտեսնեք հոգի, այսինքն կենդանի Աստծո սրբությունը, կանգուն կամ ավերված սրբությունը, սակայն վերջապես մի սրբարան, որին քրիստոնյայի համար անհնար է մոտենալ առանց հարգանքի:
Զգույշ լինենք Աստծու շնորհի հետ, այն շատ նուրբ է գործում մարդու հոգու հետ. միայն աղոթասեր, հոգևոր, առաքինի մարդու մեջ է միշտ վառվում, իսկ ով մարմնավոր է, մեղավոր, նյութական, ապա նրա մեջ Աստծու շնորհը չի կարողանում գործել, խեղդվում է:
Չենք գիտակցում, թե ինչ ենք անում: Այնպիսի տպավորություն է, որ մեր քայլերով՝ դավաճանությամբ, աղտոտ խոսքերով, դիմացինի հաջողությամբ չուրախանալով, ամեն անգամ խաչում ենք Քրիստոսին, բայց այդ քայլերից հետո նշում ենք Սուրբ Հարության և տոնը, Սուրբ Ծնունդը: Գիտակցելով այդ երկու տոների խորհուրդը, գիտակցում ես նաև կյանքիդ մնացած օրերի խորհուրդը և չես խաչում Տիրոջը քո քայլերով:
Հավատացողի ճշմարիտ միավորությունը Քրիստոսի հետ վերջնականապես իրագործվում է Քրիստոսի կենդանարար մարմնի և արյան հաղորդությամբ: Այդ պանծալի միավորության իրական հնարավորություն տալու համար էր, որ Քրիստոս սահմանեց Եկեղեցու այդ ս. խորհուրդը: Ըստ որում, հաղորդությունն է այն ս. խորհուրդն, որով հացի ու գինու տեսակի տակ իսկ և իսկ հաղորդվում ենք Քրիստոսի մարմնին և արյան` հիշելով Քրիստոսի փրկագործությունն ու գոհանալով մեր փրկության ու նորա աննման շնորհաց համար:
Քրիստոսի մասին մարգարեություններ խորագրով առաջին հոդվածում ծանոթացանք Հին Կտակարանում հիշատակված որոշ մարգարեությունների՝ Բանն Աստծու մարմնացումը, կույսից ծնվելը, Բեթղեհեմ ծննդավայրի մարգարեությունը, մոգերի երկրպագության և ընծաներ մատուցելը, Եգիպտոս փախչելը, Բեթղեհեմի մանուկների սպանությունը, մկրտությունը, առակներով խոսելը, Բարի հովիվ կոչվելը, Տեր կոչվելը, Քրիստոսի նախանձախնդրության մարգարեությունը: