«Ցանկացած աշխարհագրական տարածք առաջնահերթ կերպով պատկանում է այն ժողովրդին, որն այդտեղ ապրում է, իսկ մենք, ցավոք, ականատես եղանք էթնիկ զտման Արցախում, ընդ որում, դա կանխատեսելի էր ի սկզբանե,- 168.am-ի հետ զրույցում հայկական Արցախի հեռանկարի մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ արձանագրեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մանրամասնելով,- Ադբեջանի ռազմավարությունն էր ստեղծված իրավիճակում խնդիրը հենց նման կերպ լուծելու, որովհետև սա երկարաժամկետ ծրագրված գործողություն էր՝ սկսած Արցախի շրջափակումից, այնտեղ հումանիտար խնդիրների հրահրումից և հետո՝ հանգուցալուծումն էլ՝ նոր պատերազմի միջոցով բռնի տեղահանման դրդում»:
168.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն ասաց, որ այս պահին Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի հավանականությունը մեծ է։
168.am-ը Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՚՞ք Սյունիքում Ադրբեջանի ակտիվացումը պետք է դիտարկել նաև տարածաշրջանային այս իրողության համատեքստում:
«Մենք Ադրբեջանի մարտավարության մեջ տեսնում ենք միաժամանակ մի քանի տարբեր գործիքների կիրառում: Այսինքն՝ երբեմն ականատես ենք լինում ուղիղ ուժի՝ ռազմական սցենարի կիրառման, երբեմն՝ պարզապես ուժի սպառնալիքի կիրառման, իսկ վերջին սադրանքն էլ փափուկ ուժի կիրառման օրինակ է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակելու ադրբեջանական հերթական սադրանքին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: