«Այդ տեղանքը հենց հիմա էլ աչքիս դեմն է։ Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչի՞ հիման վրա ենք մենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին։ Ցանկացած դիվանագիտական մի թեթև կուրս անցած մարդը գիտի, որ բանակցային պրոցեսն այնպիսի պրոցես է, որ քանի դեռ համաձայնեցված չէ փաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Այսինքն՝ սա բանակցությո՞ւն է, սա սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը՝ ինչպես Ադրբեջանի բոլոր, այնպես էլ՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելու պահանջին չի ըմբոստանալու։