«Ադրբեջանը մտածում է՝ եթե հնարավոր ագրեսիայի դիմի Հայաստանի ուղղությամբ, ապա առաջին հարվածը կստանա Տավուշի մարզից, դրա համար պահանջում է տարածքներ, ես իմ կարճ խելքով այդպես եմ մտածում։ Վախենում են, որ քնած հայը կարող է արթնանալ ու այդ կողմից սկսի պաշտպանվել։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Տավուշից պրծան, անցնելու են Սյունիքին։ Ես չգիտեմ, եթե ազգն այս վտանգը զգում է, պետք է իրար գլխի հավաքվի»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը։
«Հստակ ասում եմ՝ Տավուշից այդ տարածքները հանձնելով՝ Հայաստանը դառնում է ավելի խոցելի։ Իսկ թե ի՞նչ է պետք անել՝ պետք է բոլոր հայերի մտածելակերպը փոխել, որն անհնար է»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։