Հունիսի 15-ին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին մի նոր առաջարկ էր արել՝ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Ադրբեջանը, կարծում եմ, հրադադարի ռեժիմի խախտումներով, դրանում հայկական կողմին ուղղված մեղադրանքներով, փորձում է «հիշեցնել» Հայաստանին ստանձնած պարտավորությունների մասին, որն այս փուլում ենթադրում է հաջորդիվ 4 գյուղերի հանձնում: Խոսքը Տիգրանաշեն (Արարատի մարզ), Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար (Տավուշ) գյուղերի մասին է: Ադրբեջանը գտնում է, որ պետք է շտապի, քանի դեռ Հայաստանում որևէ քաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել և իր պլանները հարթ ձևով ընթանում են: Փաշինյանական իշխանությունը դրա համար պարարտ հող է նախապատրաստում և, բնականաբար, Ադրբեջանն անընդհատ շտապեցնելու է՝ հասնելու իր հիմնական նպատակին: