Սեպտեմբերի 26-ին՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սահմռկեցուցիչ սպանությունից 3 օր անց, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Հրաչյա Ղազարյանն ազատվեց ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։
«Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը մի մարդ էր, որը ջախջախիչ պարտության մատնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ընտրություններով, հետևապես՝ Գրիգորյանի ողբերգական սպանության թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է»։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Դավիթ Անանյանն են։
Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ լիազորությունների շրջանակը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա»: