Հուլիսի 2-ին 168.am-ը՝ «Անդրանիկ Քոչարյանի որդին հրավիրվել է վարժական հավաքի, պարզվել է՝ ենթակա չէ կանչվելու, Աշոտ Փաշինյանի դեպքում էլ զինվորական մասնագիտացումը հրապարակելու չէ» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկած մեր գրավոր հարցման մեջ այլ հարցադրումների շարքում մեկ հարց էլ վերաբերում էր նրա կրտսեր որդուն՝ Վազգեն Քոչարյանին՝ 25-օրյա վարժական հավաքի կանչել-չկանչելուն:
Վարժական հավաքների կազմակերպման արդյունավետության մասին գնահատականները տարբեր են: Բուն ուսումնական մասը կարելի է առավել կարճ ժամկետում կազմակերպել: Ոչ միշտ է, որ վարժական հավաքի համար նախատեսված միջոցառումները ճշգրիտ են իրականացվում: Այսինքն, որոշ դեպքերում պլանները հաստատվում են, սակայն կա՛մ ամբողջական չեն իրականացվում, կա՛մ մի մասը ձևական բնույթ է կրում: Մարտական հերթապահության հետ կապված էլ խնդիրը ոչ թե ուսուցումն է, այլ առաջնագծի խնդիրների ապահովումը:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն «Ազգային ժողովի» (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն ու «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 2018-2020թթ․ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանն են։
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում, ռազմական ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում են կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը և ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:
«Առհասարակ, ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»: