«Նախկինում ես աշխատանք ունեի, իմ ու ընտանիքս բարեկեցությունը «տղավարի» ապահովում էի, հիմա արդեն թոշակի անցած մարդ եմ։ Այդ «պարոն» բառից էլ եմ արդեն հոգնել, ավելի լավ է ասել՝ «ընկեր», քան պարոն, տեսնում ենք, էլի, թե պարոններն ինչ են անում այս երկրում»,- ընդգծեց Աշոտ Զաքարյանը։
«Ասել եմ՝ ինձ չջղայնացնեն, նաֆարիս կտանեմ Կառավարության մոտ, կամ այս ընկերության մոտ կիջեցնեմ, թող պահեն, հոգսերը հոգան, տեսնեմ՝ կկարողանա՞ն։ Թողեք ապրենք, էլի, մեր քրտինքով»,- եզրափակեց Աշոտ Զաքարյանը։
Հունիսի 24-ին Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները կրկին փակել էին Երևան-Ապարան ճանապարհը: Բողոքի ակցիան Կառավարության ընդունած որոշման դեմ էր, ըստ որի՝ գյուղից 110 հեկտար հողատարածքը գերակա շահ ճանաչելով՝ վաճառում է, իսկ բնակիչներին դրա դիմաց վճարվում է 300 դրամ՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար։