2026 թվականին ընտրական պրոցեսներում Նիկոլ Փաշինյանի արևի տակ սեփական տեղն ապահովելու համար այս օրերին ԱԺ-ում ՔՊ-ականները գերակտիվ են։ Նրանք սկսել են առավել սուր արձագանքել ընդդիմությանը, նորից հիշել նախկինների զանցանքները՝ մոռանալով սեփական մեղքերը, հաթաթաներ տալ ու անգամ սպառնալ վենդետաներով։