Հունիսի 27-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն:
Հունիսի 28-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույց էր տվել News.am-ին և ՀՀ պաշտպանության նախարարությունից վերցրած «դոսյեն» ձեռքին պատասխանել էր «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի` օրեր առաջ դարձյալ news.am-ի հետ հարցազրույցում հնչեցրած մեղադրանքներին՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության նախկին պետ, ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանին:
Չի կարող պրոֆեսիոնալ անվտանգային մոտեցման մասին խոսք լինել մի իշխանության օրոք, որի ղեկավարը մի բան է խոստանում ու հայտարարում, իսկ Պաշտպանության նախարարը՝ այլ, իսկ իշխանական պատգամավորն էլ առանձնապես կողմ չլինելով ռազմամարզական հասարակական կազմակերպություններին շատ հնարավորություններ տալուն, հրավիրում է նրանց Համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի շուրջ քննարկան, որի վերաբերյալ հայեցակարգն արդեն ԱԽ-ն հաստատել է, և իր որոշմամբ չէ, որ կարող է ինչ-որ բան նորից փոխվել։