«Երբ նայում ենք ԱԺ նիստերը, լսում ՔՊ-ականների ելույթները, այս մարդիկ տեղյակ չեն նույնիսկ վերջին 20 տարվա պատմությունից, իրենց մտածողությունն ուրիշ ուղղությամբ է զարգացած, Արևմուտքի նկատմամբ ունեն բացառիկ սեր: Ես չեմ ասում, որ մենք պետք է Արևմուտքի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցույց տանք: Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ ռուսատյաց, ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ արևմտատյաց, այնպես որ, ինձ համար ծիծաղելի է այն օրակարգը, որ Հայաստանի քաղաքական խոսույթում կա: Այս խոսույթը ցույց է տալիս մեր քաղաքական իշխող խավի կատարյալ քաղաքական տհասությունը»։
«Պատահածը սադրանք չէր՝ ինչպես իշխանություններն էին կոչում, սա բացահայտ ագրեսիա է Հայաստանի դեմ, անկախ և ինքնիշխան Հայաստանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սահմաններին թշնամու հերթական ագրեսիային՝ նշեց Սփյուռքահայ մամուլի գործիչ, հրապարակախոս և վերլուծաբան Վաչե Բրուտյանը: