Մի հասարակ ծառ էր, սակայն անունը հայտնի չէ, դրա պտուղն այնքան զորություն ուներ, որ ժամանակ առ ժամանակ նրանից ուտողը մահվան ենթակա չլինելով, Աստծո բարձր կամքի համաձայն, սահմանված ժամանակը լրանալուն պես, պետք է արքայությանը արժանի դառնար. այս պատճառով Ս. Գիրքը «կենաց ծառ» անվամբ է այն հիշատակում:
Այո՛, կան որոշ բաներ, որոնք, եթե մարդիկ կամ անասունները ուտեն՝ կմահանան, սակայն դրանց վերաբերյալ էլ վատը չի ասվում, քանի որ անտարակույս, եթե Աստված ստեղծել է, ուրեմն մի բանի համար օգտակար են: Սրա վերաբերյալ, եթե մեկը այլ մեկնություն տալով ասի, որ անպատճառ ծառ կամ ուտելու պտուղ չպիտի հասկանալ, Ս. Գրքի իմաստը կխեղաթյուրի: