Հուլիսի 1-ից ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսը հրամանատար չունի, որը պատասխանատու է հյուսիսարևելյան սահմանագոտու՝ բանակի ենթակայության տակ մնացած տարածքների պաշտպանության համար: Իսկ Տավուշում դեռ սպասվում է սահմանագծման գործընթացի երկրորդ փուլը, որի արդյունքում դեռ հայտնի չէ, թե զինված ուժերից քանի՞ դիրք կվերցվի և կամ կտրվի ադրբեջանական կողմին, կամ էլ կհանձնվի ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը:
2024 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշել էր լուծարել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Մարտի 28-ին 168.am-ը հոդված էր հրապարակել՝ «Սուրեն Պապիկյանը գեներալների «գլխին հսկիչ է» կարգել իր ընկերոջն ու հարսանիքի խաչեղբո՞րը» վերտառությամբ, ինչի համար հիմք էր հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած մի լուսանկար:
Ամեն մի անձնավորություն կառավարման համակարգում ունի իր պարտականությունները: Խաղաղ պայմաններում այդ ուղղահայացը՝ վարչապետ-պաշտպանության նախարար-Գլխավոր շտաբ, զորային կառույցներ է գնում, իսկ պատերազմի ժամանակ վարչապետը Գերագույն հրամանատար է, բայց, այնուամենայնիվ, Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն ունեն իրենց պարտականությունները, և դրա շրջանակում իրենք կարող էին գործել:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2021թ. փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո իշխող ՔՊ-ի վարչախումբը գործուն քայլեր սկսեց բանակի կառավարման մոդելը փոխելու ուղղությամբ:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը Պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու որոշում էր կայացրել, որտեղ կառուցվածքային որոշակի փոփոխություններ էին սահմանվել: