Նրանք, ովքեր ցանկանում են ժամանակավոր իրենց խնամքին վերցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի, ապա պետությունը դա կհամարի աշխատանք՝ դրա դիմաց տրամադրելով վարձատրություն և այդ ժամանակահատվածը հաշվարկելով՝ որպես աշխատանքային ստաժ։ Ամսական վարձատրությունը կկազմի նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև կտրամադրվեն այլ միջոցներ՝ նախատեսված երեխայի խնամքի և դաստիարակության համար։